Ներքին 5 տարի առաջ - 10:50 02-02-2021

ԲԱՔՎԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ՀՀ ԱԱԾ ԿՈՂՄԻՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվին է վերադարձվել ՀՀ ԱԱԾ կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանցի զինծառայողները ձերբակալվել էին հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում։

Բացի այդ, հունվարի 30-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողի է տարհանել՝ Վանք բնակավայրից տեղափոխելով Մաղավուզ, որտեղ նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ