Ավելին 5 տարի առաջ - 23:58 30-01-2021

ՌԵՇՈՏՈՎԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԻՄԱՏԻԻ ՄՈՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿՏՐՈՒԿ ՓՈԽՎԵԼ Է

Կարծես թե, Անաստասիա Ռեշոտովայի և Տիմատիի մոր միջև «սառը պատերազմն» ավարտվել է: Վերջերս միայն Սիմոնա Յակովլևնան բողոքել է, որ նախկին հարսը թույլ չի տալիս տեսնել թոռանը: Ի սկզբանե ծնողները իրենց տղայի ընտրյալի մասին խոսել են անբարյացկամ և, ըստ լուրերի, հավանություն չեն տվել նրանց միությանը: Բայց աշխարհը փոփոխական է: Պարզվում է, որ Տիմատիի մայրը այժմ բոլորովին այլ վերաբերմունք ունի Ռեշոտովայի նկատմամբ:

Մի քանի օր առաջ հետաքրքիր քննարկում է ծավալվել այն տեսանյութի մեկնաբանություններում, որտեղ Տիմատին խաղում էր մեկ տարեկան Ռատմիրի հետ: Երգիչը առաջարկել է երկրպագուներին հայտնել իրենց կարծիքը, թե իր որդին ավելի շատ ում է նման: Նա, ըստ երևույթին, ենթադրում էր, որ բոլորը կգրեն իր և երեխայի միջև նմանությունների մասին: Բայց նույնիսկ մայրը որդու կողմից չէր:

Սիմոնա Յակովլևնան գրել է,- «Պատրանքներ մի ստեղծիր: Քեզնից միայն քիթն է, իսկ մնացածը մոր բարեհաճությունն է»:

Հետաքրքիր է, արդյո՞ք, ընտանիքում հարաբերությունների ջերմացումը կապված է զույգի վերամիավորման մասին լուրերի հետ: Անաստասիան ինքը հերքում է այդ մասին, չնայած որ սոցկայքում պարբերաբար հրապարակում է գաղտնի երկրպագուից շքեղ ծաղկեփնջերի լուսանկարներ: Այնուամենայնիվ այն փաստը, որ Տիմատին «Холостяк» ծրագրում նոր սեր չի գտել, նպաստում է զույգի միջև նոր սիրավեպի վարկածին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ