Արտաքին 5 տարի առաջ - 19:36 30-01-2021

ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԶԲԱՂՎԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ

ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է մինչև 450 հազար ամերիկյան դոլար հատկացնել Վրաստանում թվային դիվանագիտության, մեդիագրագիտության և գենդերային հավասարության զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար, ասվում է դրամաշնորհում:

Ինչպես գրում է RT-ն, փոքր դրամաշնորհների ծրագիրը ենթադրում է ֆինանսական միջոցների հատկացում հատուկ նախագծերի համար, որոնք կնպաստեն ժողովրդավարությանը կամ ժողովրդավարական հաստատություններին և վրացի բնակչության կրթվածության բարձրացմանը:

Ամերիկայի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ Թբիլիսին պետք է ամրապնդի տնտեսական աճը, զարգացնի զբոսաշրջության և մարզային տնտեսությունը:

Վաշինգտոնը շահագրգռված է Վրաստանում գենդերային հավասարության և ներառականության ամրապնդմամբ, մասնավորապես կանանց իրավունքների ընդլայնմամբ, հասարակության մեջ փոքրամասնությունների (կրոնական և էթնիկ) ինտեգրմամբ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ