«ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ»-Ի ՕԴԱՉՈՒՆ ՊԱՏՄԵԼ Է ՓԵՆՋԱԲՈՒՄ ՉԹՕ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
copy image url

«ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ»-Ի ՕԴԱՉՈՒՆ ՊԱՏՄԵԼ Է ՓԵՆՋԱԲՈՒՄ ՉԹՕ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 14:56 28-01-2021

Geo News հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ «Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի օդաչուներից մեկը լրագրողներին պատմել է Փենջաբի նահանգում չբացահայտված թռչող օբյեկտ (ՉԹՕ) տեսնելու մասին:

Օդաչուն ասել է, որ Ռահիմյար Խան քաղաքի երկնքում ինքը նկատել է անհայտ թռչող օբյեկտ:

«ՉԹՕ-ն շատ պայծառ էր: Դա ոչ թե մոլորակ էր կամ աստղ, այլ կարող էր տիեզերական կայան կամ Երկրին մոտ արհեստական ​​մոլորակ լինել»,- պատմել է օդաչուն: