Երևան +15°
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 20:48 27-01-2021

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ԳՐԵԼ Է ԲԱՑ ՆԱՄԱԿ ՋՈ ԲԱՅԴԵՆԻՆ

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր ինստագրամյան էջում բաց նամակ է հղել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին՝ քաղաքական գործչի ուշադրությունը հրավիրելով կլիմայի խնդիրներին:

Դերասանի խոսքով՝ եկել է կլիմայական ճգնաժամին դիմակայելու ժամանակը:

«Այսօր ես միանում եմ բիզնեսի, կառավարության, արհմիությունների և բնապահպանական շարժման աշխարհահռչակ առաջնորդներին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին դառնալ «կլիմայի առաջնորդ», որի կարիքը ունենք մենք, և որը պահանջում է գիտությունը»,- գրել է Դի Կապրիոն: