Ներքին 5 տարի առաջ - 12:03 27-01-2021

ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ռուս զինծառայողները, որոնք Արցախի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական բոլոր տեսակի գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմի մաս են կազմելու, վերապատրաստման դասընթացներ են անցնում մոնիթորինգ իրականացնելու առաջադրանքներ կատարելու համար։ Նրանք պատրաստվում են մեկնել Ադրբեջանի տարածք: Այս մասին տեղեկություն է հրապարակել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Դասընթացի ժամանակ զինվորական անձնակազմը ուսումնասիրում է համատեղ կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Միասնական մոնիթորինգի կենտրոնի անձնակազմը, որում հավասարապես ներկայացված են լինելու ռուս և թուրք զինծառայողները, անօդաչու թռչող սարքերի միջոցով կիրականացնի հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների վերահսկման մոնիթորինգ:

Արցախի հակամարտության գոտում նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի Հանրապետության տարածքում` համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի: Միասնական կենտրոնը հավասարության սկզբունքով կազմավորվելու է հրամանատարաշտաբի տեսքով, նրանում ներառվելու են կողմերի հավասար թվով ներկայացուցիչներ` համապատասխան ազգային կառույցի ղեկավարով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ