Մամուլ 5 տարի առաջ - 11:31 27-01-2021

ՈՒՄ ՀՈՐԴՈՐՈՎ Է ԱՐՏԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում կուսակցությունների պակաս չկա, այնուամենայնիվ, դեռ հայտնվում են մարդիկ՝ հատկապես ֆինանսական ռեսուրսներին տիրապետող, որոնք ջանում են մասնակից դառնալ հայրենի ներքաղաքական գործընթացներին:

2020 թվականի դեկտեմբերի 7-ին Երեւանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնեց Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին:

Մարդ, որը իր կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում, որոշել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժ կդառնա, քանի որ իրեն դուր չի գալիս ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Նշենք, որ նա եղել է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոսը, Ուկրաինայի տրանսպորտի նախարարի խորհրդականը:

«Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքրում է, թե ովքեր են Թովմասյանին խորհուրդ տվել մտնել ՀՀ քաղաքական դաշտ. Ռուսաստանի Դաշնության հայտնի շրջանակնե՞րը, թե՞ ՀՀ ԱԱԾ-ում աշխատող նրա որդին: Այս հարցերի պատասխանները ստանալու համար թերթը դիմել է հենց Արտակ Թովմասյանից: Օրվա ընթացքում զանգահարել է նրան, բայց քաղաքական գործիչը չի պատասխանեց, հետո թերթի հետ կապ է հաստատել նրա մամուլի հարցերով պատասխանատուն, խոստանալով օրվա ընթացքում պատասխանել թերթի մի քանի հարցերին, իսկ արդեն աշխատանքային օրվա ավարտին պարզ դարձավ, որ նորելուկ կուսակցապետը որոշել է մամուլի ասուլիսով հանդես գալ:

Ըստ թերթի տեղեկությունների, Արտակ Թովմասյանը մեծ կապեր ունի ՀՀ նախկին իշխանությունների հետ:

2015 թվականի ապրիլին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան Համագործակցության ամրապնդման համար մեդալով է պարգեւատրել, իսկ 2016 թվականի սեպտեմբերին Արտակ Թովմասյանի 50-ամյակին ներկա է եղել նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել