Ներքին 5 տարի առաջ - 11:14 26-01-2021

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից Հասան Դողանի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Այդ հանդիպմանը Կ․ Պոլսի հայոց պատրիարքության աթոռից մասնակցել են «Մենթի-Մենթոր» ծրագրի 14 երիտասարդ, ինչպես նաև հիշյալ ծրագրի համակարգողներ Մերի Թաքսի Դևեջյանն ու Արաս Յոլուսևերը։

Թուրքիայի փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչները հանդիպմանը կարճ անդրադարձ են կատարել իրենց համայնքներին, այնուհետև՝ ընդգծել նոր ծրագրերի ստեղծման անհրաժեշտությունը։

Հայ համայնքի երիտասարդներից Ջանին Ազիզովը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք ավելի լայն շրջանակների հետ իրականացվեն։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանն էլ այդ առիթով անդրադարձել է հաղորդակցության կարևորությանը և շեշտել երիտասարդության կարևորությունը Թուրքիայի առաջադիմության համար։ Դողանը նաև հայտնել է, որ այդպիսի հանդիպումները առիթ են տարբեր համայնքների երիտասարդների շփումների համար։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ