Հունվարի 24-ին Աբու Դաբիում բացվել է Իսրայելի դեսպանատունը: Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հավանություն էին տվել Թել Ավիվում դեսպանատուն բացելուն:
Հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրն Իսրայելի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել է 2020 թ. սեպտեմբերի 15-ին, որպես միջնորդ հանդես է եկել ԱՄՆ-ն:
Այս գործարքն Արևմուտքում անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»՝ ի հիշատակ աստվածաշնչյան կերպարի, որը համարվում է հուդայականության, քրիստոնեության և իսլամի բոլոր հետևորդների հոգևոր նախնին: