Արտաքին 5 տարի առաջ - 18:22 29-06-2021

Իսրայելի ԱԳ նախարարը առաջին անգամ այցելել է ԱՄԷ

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դա պատմության մեջ Իսրայելի՝ նման բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն է ԱՄԷ: Կողմերն անցյալ տարի հաստատել են դիվանագիտական ​​հարաբերություններ ԱՄՆ-ի միջնորդությամբ:

Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում, ի հավելումն այլ հարցերի, կքննարկվեն նաև մտավախությունները՝ կապված Իրանի հետ: Երկու երկրներն էլ կիսում են այն տեսակետը, որ Թեհրանի քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքում անվտանգության համար: Դիրքորոշումների համընկնումը այն գործոններից մեկն էր, որը նպաստեց Իսրայելի և Պարսից ծոցի ամենահարուստ երկրներից մեկի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Իսրայելի արտգործնախարարը կմասնակցի նաև Աբու Դաբիում երկրի դեսպանության և Դուբայում հյուպատոսության բացման արարողությանը: Բացի դրանից, այդ քաղաքում հաջորդ EXPO ցուցահանդեսին Իսրայելը կունենա տաղավար:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ