Ներքին 5 տարի առաջ - 12:20 25-01-2021

ԱՐՑԱԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՔՐՎԵԼ ՉՊԱՅԹԱԾ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻՑ

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օրվա ընթացքում Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Մասնագետները բնակչությանը կոչ են անում պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել, քանի որ նշված տեղանքում աշխատելու են սակրավորներ:

Նշենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից՝ այն դարձնելով ավելի անվտանգ հավանական սպառնալիքներից: Ավելի ուշ աշխատանքներին միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ