Արտաքին 5 տարի առաջ - 15:00 22-01-2021

ԱՄՆ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍԱՐՔ ՍՏԵՂԾԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԱԹՍ-ՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական ​​լաբորատորիան նախատեսում է մրցույթ հայտարարել փոքր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի սարքի մշակման համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին:

Նշվում է, որ սարքը պայքարելու է նմանատիպ տեխնոլոգիաների վրա հիմնված առևտրային ԱԹՍ-ների և այլ միջոցների դեմ: Պայմանագրի նկարագրության մեջ նշվում է, որ անօդաչուների այս տեսակն օգտագործվում է ամերիկացի հակառակորդների կողմից «անհամաչափ մարտական գործողությունների ժամանակ ռազմական անձնակազմի, ինչպես նաև զենքի և ունեցվածքի դեմ»:

Կապալառուն պետք է մշակի տեխնոլոգիա, ստեղծի նախատիպային սարք և ապահովի ապրանքների սահմանափակ մատակարարումը մարտական ​​պայմաններում նոր տեխնոլոգիաների փորձարկման համար:

Ապագա պայմանագրի բյուջեի համար կարող է հատկացվել 490 մլն ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ինչ տեսակի զենքեր և ռազմական տեխնիկա է պատրաստվում գնել Վաշինգտոնը 2021 թ.:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ