TikTok
latest_news
Ներքին 14 часов назад - 17:06 23-11-2026

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Շիրինյանին՝ ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Լևոն Շիրինյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով։

Կարապետյանի ձերբակալությունից, ապա կալանավորումից հետո Շիրինյանը իշխանական ԶԼՄ-ներից մեկի՝ «Սիվիկ»-ի հետ զրույցում հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը դեսանտ է իջեցնում, ուրեմն դիվերսանտ է ուղարկել դրա համար էլ մեր լրատվամիջոցները գործարար, գործարար, ինչ գործարար, սրանք դեսանտ են Ռուսաստանի կողմից ուղարկված և որի նպատակն է հայրենիքը նսեմասցնելն է պետությունից զրկելու առումով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Most Viewed

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին