Instagram
latest_news
Ներքին 17 часов назад - 14:08 23-11-2026

Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայ Սուքիասյանը գրել է.

«Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու։

Եվ այսպես, այսօր հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստը` առանց Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական Անկախության հռչակագրին հղման:

Նիկոլ Փաշինյանի հրահանգով գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը. չկա Արարատ սարի մասին հիշատակում, չկա Հայոց Ցեղասպանության մասին հիշատակում, չկա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում։

Փաշինյանի հռչակած 4-րդ Հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, ուստի «Ուժեղ Հայաստանը» շարունակելու է ավելի հաստատակամ պնդել, որ Ալիևի թելադրանքով Հայաստանը սահմանադրություն չի՛ ընդունելու:

Ալիևի թելադրանքով գրված այս սահմանադրությունը քայքայման է տանում Հայաստանի պետականության հիմքերը, հետևապես, հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը:

Most Viewed

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին