Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նկարահանման տաղավարում միջադեպ և ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև։
Հյուրերը միմյանց վիրավորական բառեր են ուղղել, այնուհետև անցել ձեռնամարտի։
Հաղորդավարները ներս են հրավիրել անվտանգության աշխատակիցների։ Սակայն քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու լրագրող Բորիս Մուրազին շարունակել են միմյանց հասցեին վիրավորական բառեր ուղղել։
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ստիպված փակել է հաղորդումը։