latest_news
Ներքին 2 часа назад - 21:39 25-08-2026

Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան

Հերթական քաղաքական հրահանգն է, գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող. այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոր և եղբոր շուրջ կատարվող իրադարձություններին:

«Իմիջիայլոց` այն հանգամանքները որ նշել են այս գործում, իրենց մեջ նորություն չեն պարունակում. 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ պատճառաբանություններով, ու ըստ էության` ոչ մի նոր բան չի բացահայտվել, այսինքն ` էն, ինչ կա` կա, եղել ա, չի թաքցվել, բայց եղել ա քաղաքական հրահանգ... Հերթական շինծու գործն ա։ Այն պատճառով, ինչ մտել են իմ տուն, կատարյալ անհեթեթություն ա։ Երկրի ղեկավարը կանգնում, ասում ա ամենաբարձր ամբիոնից` սա պետք ա նստի, սա պետք ա ունեզրկվի, չի տեղավորվում սա ոչ մի կերպ ժողովրդական սկզբունքների մեջ»,– նշել է նա։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում րոպեներ առաջ մեկնարկել է Սեդրակ Քոչարյանի խափանանման միջոցի քննությունը։

Խոսելով հոր առողջական խնդիրների մասին՝ Լևոն Քոչարյանը նշել է. «Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել»: