latest_news
Ներքին 6 часов назад - 18:03 25-08-2026

Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում

Փաշինյանների հրապարակային ընտանիքում անհասկանալի քողարկված կյանք է վարում վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը։

Նախ նա ներկայացվում էր որպես գարեջուր վաճառող չքավոր անհատ, այնուհետև ծնողներին լքած ինչ֊որ սկզբունքային անձնավորություն, մինչ այդ Արցախի խրամատներում ամբողջ ջոկատներ փրկած զինվորական գործիչ։

Չկա որևէ ճշգրիտ տեղեկատվություն, թե ի՞նչ միջոցներով է ապրում երիտասարդը։

Տեղեկություններ կային որ նա ապրում է գյուղերում։

Oragir.News-ը պարզել է, որ Աշոտ Փաշինյանը միայնակ հաշվառված է Երևան քաղաքի Բաբայան փողոցի նորակառույց շենքերից մեկի մի բնակարանում։

Հիշեցնենք, որ մի որոշ ժամանակ առաջ Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը անհասկանալի գրավով 44 մլն դրամի գրավ են վերցրել։

Ըստ երևույթին, վարկը վերաբերում է հենց այս տանը. իբր նորակառույցների տերերն այլևս բնակարաններ որպես կաշառք չեն տալիս պետական պաշտոնյաներին, իբր Փաշինյանի ու Հակոբյանի եկամուտները թույլ չեն տալիս, որ միանգամից վճարեն գումարը, այլ միայն հիպոտեկով կարող էր իշխանական զույգը բնակարան գնել։

Մի խոսքով, Աշոտ Փաշինյանը կտուր ունի գլխի վերևում։