latest_news
Արտաքին 13 часов назад - 15:01 27-07-2026

Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ հուլիսի 27-ի գիշերը Պաշտպանության ուժերը հեռահար հարվածներ են հասցրել Ռուսաստանի Ռոստովի և Յարոսլավլի մարզերին, ինչպես նաև Ուդմուրտիայի Հանրապետությանը։

«Երեկ երեկոյան մեր երկարաժամկետ պատժամիջոցները կիրառվել են Ռոստովի մարզում։ Վնասվել է առաջնագծից մոտ 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արտահանման տերմինալը։ Հարվածներ են հասցվել նաև Յարոսլավլի մարզի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին, որոնք գտնվում են Ուկրաինայի պետական սահմանից 1300 կիլոմետր հեռավորության վրա»,- հայտարարել է Զելենսկին։

Այս մասին հայստնում է BBC-ն՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկարաժամկետ պատժամիջոցների այս ծրագրի նպատակն է սահմանափակել Ռուսաստանի՝ պատերազմը ֆինանսավորելու կարողությունը։
Հուլիսի 27-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Ռուսաստանի այլ շրջանների վրա։


Թամարա Քալանթարյան