latest_news
Արտաքին Ավելին 17 часов назад - 10:51 27-07-2026

MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական MegaMarket առցանց առևտրի հարթակն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից այն դեպքերում, երբ ապրանքի կորուստը կամ վնասումը հետևանք է անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Ավելի վեր նմանատիպ փոփոխություններ էին կատարել նաև Ozon-ը, Wildberries-ը:

Ինչպես հաղորդում է Meduza-ն, հանրային հրամանի նախորդ տարբերակում նշվում էր, որ ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից անհաղթահարելի ուժի դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, գործադուլները, ռազմական գործողությունները կամ կողոպուտը։

Թարմացված փաստաթղթում անհաղթահարելի ուժի ցանկն ընդլայնվել է։

Այժմ դրանում ներառված են զենքի, ռազմական տեխնիկայի, ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի օգտագործման, հրետակոծությունների, պայթյունների և այլ խոցման միջոցների կիրառման կամ անկման ցանկացած հետևանքները։

Հատկանշական է, որ Wildberries-ն իր պայմանագրում համանման փոփոխություններ էր կատարել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող իր պահեստների ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ընդամենը մի քանի օր առաջ։

Թամարա Քալանթարյան