latest_news
Ներքին Տեսանյութ 18 часов назад - 22:48 03-06-2026

Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան

Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը։

Այս մասին գրված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում, և հրապարակված է Ռուբեն Մխիթարյանի ելույթը:

«Մենք ունենալու ենք մեր երազած երկիրը, մենք ունենալու ենք մեր փափագած հայրենիքը, մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, իսկ ուժեղ Հայաստանը նշանակում է՝ ուժեղ Շիրակ, ուժեղ Լոռի, ուժեղ Տավուշ, ուժեղ Կոտայք, ուժեղ Սյունիք, ուժեղ Արագածոտն, ուժեղ Արմավիր, ուժեղ Արարատ, ուժեղ Վայոց ձոր, ուժեղ Գեղարքունիք, ուժեղ Արցախ, ուժեղ Երևան, ուժեղ Հայաստան»,- Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց հասարական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Նա նշեց, որ այս օրերին իշխանությունն ամենաշատը կատաղում է, երբ լսում է 300 000 ադրբեջանցիներին Հայաստան բերելու իրենց մտադրության բացահայտման մասին։

«Կատաղում է ոչ թե նրա համար, որ այդպիսի բան չկա, ո՛չ, ուղղակի մեր հնչեցրած 300 000 թիվն իրենց ցուցակներում գրած թվի հետ չի բռնում։ Իրենց ցուցակներում գրած է ոչ թե 300 000 ադրբեջանցի, այլ՝ 299,931։ էն պակասող 69 ադրբեջանցիներն արդեն վաղուց Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր են»,- ասաց Մխիթարյանը։

Նա հիշեցրեց, թե ինչ էր Նիկոլ Փաշինյանն ասում ութ տարի առաջ, և ինչ եղավ ընդամենը չորս տարի անց։

«Չորս տարի անց գնաց ու փակ դռների հետևում, միանձնյա Արցախը հանձնեց թուրքին։ Նիկո՛լ, քանի որ դու էս 8 տարիների ընթացքում հայ ժողովրդի կարծիքն ընդհանրապես չես հարցրել, չնայած խոստացել ես, այս օրերին մարդիկ էլի սկսել են լցնել հրապարակները, գալ հանրահավաքների, որպեսզի ասեն՝ վերջ այ տղա, պիտի գնաս, հերիք է, բավ է, հոգնել ենք, զզվել ենք։ Էսքան չարիք բերած, էսքան պառակտում բերած, էսքան ողբերգություն բերած, էսքան դժբախտություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող պետություն ունենալ, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես»,- ասաց Մխիթարյանը։

Հասարակական գործիչը կոչ արեց՝ ճամփել Նիկոլ Փաշինյանին, քանի որ մեր պետությունը պետք է ղեկավարեն ունակ մարդիկ։

«Մեր երկիրը պետք է ադրբեջանցիների ձեռքից վերցնել ու տալ հայերին։ Հենց այդ պահից ունենալու ենք ուժեղ Հայաստան»,- ասաց նա։

Նա նշեց, որ ամենից ամոթալին այն է, երբ երկրի ղեկավարի վերաբերմունքն է՝ զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին։

«Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ո՞վ դառար, որ գերի ընկածի երեխային ձեռք առնես։ Ո՞վ ես դու»,- վրդովված նշեց Մխիթարյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում