Լեգենդար ու անփոխարինելի երգչուհի Վարդուհի Վարդանյանի հիշատակը վառ պահող պաշտոնական ինստագրամյան էջում, որը վարում են նրա հարազատները, չափազանց հուզիչ ու տոնական հրապարակում է արվել:
Երգչուհու ընտանիքում այսօր մեծ տոն է. նրա անվանակից թոռնուհին՝ փոքրիկ Վարդուհին, նշում է իր ծննդյան 4-րդ տարեդարձը:
Հարազատները կատարել են սիրով ու լի մի գրառում, որն անտարբեր չի թողել և ոչ մի հետևորդի:
«Ծնունդդ շնորհավոր, իմ ուրախություն։ Այսօր դու դարձար 4 տարեկան։ Բառերը բավարար չեն քեզ ասելու համար, թե որքան եմ քեզ սիրում և որքան ուրախ եմ, որ քո տատիկն եմ։ Դու իմ արևի ճառագայթն ես, իմ հպարտությունը, իմ քնքշությունը և իմ անվերջ ուրախությունը...»,-նշված է հրապարակման մեջ:
Գրառման մեջ փոքրիկ Վարդուհուն մաղթել են անհոգ, բարի ու հրաշքներով լի մանկություն՝ ընդգծելով, որ տատիկի սերն ու հոգևոր ներկայությունը միշտ ուղեկցելու են նրան կյանքի բոլոր փուլերում։
«Իմ սիրելի Վարդուհի, ես միշտ կլինեմ քեզ հետ՝ գրկելու, աջակցելու, տոնելու քո հաջողությունները և տալու քեզ իմ ողջ սերը։ Դու անգին նվեր ես իմ կյանքում, և ես ամեն օր շնորհակալ եմ Աստծուն քեզ համար։ Շնորհավոր 4-րդ տարեդարձդ, իմ փոքրիկ արքայադուստր։ Թող մանկությունդ լինի ուրախ, պայծառ ու սիրով...»։
Թամարա Քալանթարյան