latest_news
Ներքին 3 месяца назад - 18:00 23-03-2026

Ապօրինի շինություն՝ Freenews-ի տարածքում․ Ավինյանի սուրը դեռ չի հասնում այնտեղ

Մյասնիկյան 1/4 հասցեում գտնվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության շենքը, Oragir.News-ի տեղեկություններով, թեպետ ձևակերպված է Ալեն Սիմոնյանի մոր՝ Մարինա Հովհաննիսյանի անունով, սակայն իրականում պատկանում է Սիմոնյանի որդու կնքահորը՝ բիզնեսմեն Էդգար Ավագյանին։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ այս տարածքում, որի վրա էլ գտնվում է հեռուստաընկերության շենքը, կա նաև ինքնակամ մի շինությունը, որը Տիգրան Ավինյանի կողմից չի օրինականացվել և չի ստացել համապատասխան իրավական կարգավիճակ։

Թե ով է Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, ով 1000 քմ տարածքների սեփականատեր է, կանդրադառնանք մի փոքր ուշ, սակայն ուշագրավ է, որ կառույցը, մեղմ ասած, հակահիգիենիկ վիճակում է և ամբողջությամբ լցված է առնետներով։ Բացի այդ, հեռուստաընկերության տարածքում գտնվող շինություններից մեկը որոշ չափով ընդլայնվել է, ընդ որում՝ դա տեղի ունեցել ապօրինի, և փաստացի գործ ունենք ինքնակամ շինության հետ։

Ուշագրավ է, որ թեպետ մենք պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես են Տիգրան Ավինյանի աշխատակիցները հերոսաբար քանդում շարքային քաղաքացիներին պատկանող մի շարք կառույցներ՝ ավտոտնակներ, կոշկակարի տաղավարներ և այլ նման խղճուկ շինություններ, որոնք հազիվ 4 քմ են կազմում, մինչդեռ այս դեպքում Ավինյանի սուրը «Ֆրինյուզ» դեռ չի հասել և ինքնակամ շինությունը նույն ճակատագրին չի արժանանում»։

Ստացվում է, որ այն, ինչ կարելի է Սիմոնյանների կնքահորը, «համբալներին» չի՞ կարելի։ Թերևս կոպիտ է հնչում մեր՝ քաղաքացիներիս հասցեին ուղղված այս ձևակերպումը, սակայն չմոռանանք, որ ներքաղաքական այս բառամթերքը ներմուծել է Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը։

Իսկ ով է Սիմոնյանների քավորը․ տարիներ առաջ «Հետքն» անդրադարձել էր Էդգար Ավագյանին, ով Ծաղկաձոր քաղաքում 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիրի՝ «Պալլադա Ծաղկաձորի» փայատեր է։ Լրատվամիջոցը պարզել էր, որ խախտումներով կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ բաժնեմաս ունեցող բիզնեսմենը, ով Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, դատարանի վճռով սնանկ է ճանաչված։

Սույն հրապարակումից տեղեկանում ենք, որ Էդգար Ավագյանը երբևէ կառուցապատման բիզնեսում չի եղել, երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունում։

Քավոր լինելուց առաջ էլ սույն բիզնեսմենը Սիմոնյանի ընկերն է, նրա որդու կնքահայրը։ Մկրտության արարողությանը ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Էդգար Ավագյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել դեռևս 2017 թ.-ին և մինչ օրս ֆինանսական առողջացման չի գնացել։

Oragir.News-ը Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանից փորձեց ճշտել, թե որքանով է ճիշտ այն տեղեկությունը, որ շենքը գրանցված է ԱԺ նախագահի մոր անունով։

«Շենքը պատկանում է պարոն Սիմոնյանի մորը։ Այն դեռ 1990-ականներից պատկանել է նրա հայրիկին, որի մահից հետո փոխանցվել է Սիմոնյանի մորը։ Ներկայումս այդ տարածքը վարձակալությամբ տրամադրվում է «Ֆրինյուզ»-ին»։ Մովսես Հարությունյանը հավաստեց, որ կառույցը դեռ վաղուց ունի կադաստրի վկայական։

Երևանի քաղաքապետարանից էլ Oragir.News-ին հայտնեցին, որ նշված կառույցը շատ հին շենք է, և վկայական ունի, սակայն հորդորեցին Կադաստրի պետական կոմիտեից ճշտել՝ ո՞ւմ անունով է այն, քանի որ սեփականության վկայականները տրամադրում է Կադաստրի կոմիտեն։ Քաղաքապետարանից չհստակեցրեցին նաև «Ֆրինյուզ»-ի տարածքում գտնվող ինքնակամ շինությունը օրինականացվե՞լ է, թե՞ ոչ՝ առաջարկելով հարցը գրավոր ուղղել։

Կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի պետ Մարինե Սադյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ մեր հարցերին կարող են պատասխանել միայն գրավոր հարցման դեպքում։ Հարցերը գրավոր ուղարկել ենք, պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

Most Viewed

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը