latest_news
copy image url
Ներքին 9 часов назад - 16:32 18-11-2025

Հայաստանում կայքերն անհասանելի են դարձել Cloudflare-ի գլոբալ խափանման պատճառով

Այս պահին Հայաստանում միաժամանակ անհասանելի են դարձել մի շարք լրատվական կայքեր։ Խափանումը նկատվում է նաև այլ կայքերում, որոնք օգտագործում են Cloudflare ծառայությունը։

Oragir.News-ի հետ զրույցում մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը նշեց, որ տեղի ունեցածը կապված է Cloudflare-ի գլոբալ խնդիրների հետ․
Վարդանյանի խոսքով՝ «անիմաստ են պնդումները, թե սա մեդիահարձակում է», քանի որ նմանատիպ խափանումներ արձանագրվել են բազմաթիվ երկրներում։

Cloudflare-ի ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է տեխնիկական լուրջ անսարքություն, որը ժամանակավորապես սահմանափակում է տարբեր կայքերի հասանելիությունը։ Ընկերությունը հայտնում է, որ մասնագետները աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։