Դիլիջանում ավարտվել է Ադրբեջանի քաղհասրակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը։
Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցիչ։
Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունները և մարդասիրական հարցեր։
Հանդիպման շրջանակում աշխատանք է տարվել նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկել են համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։