Ներքին 11 րոպե առաջ - 10:09 24-11-2026

Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՄԱԿ-ի անդամ երկրների հետ՝ «Երևանյան ուղու» առաջմղման նպատակով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի նիստում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է 2026թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայացած Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հիմնական արդյունքները՝ մասնավորապես Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման ամփոփումը և «Երևանյան ուղու» (Yerevan Pathway) ընդունումը։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

«Հայաստանը կարևորել է COP17-ի արդյունքների և «Երևանյան ուղով» նախանշված առաջնահերթությունների առնչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության և սնուցման, բնապահպանական կառավարման, ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի, կլիմայի պաշտպանության, աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև սպառման և արտադրության կայուն մոդելների խթանմանն առնչվող բանաձևերին:

Պատվիրակությունը կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցության ամրապնդումը և վերահաստատել ՄԱԿ-ի անդամ պետությունների ու միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր հանձնառությունը՝ «Երևանյան ուղու» առաջմղման և կենսաբազմազանության ոլորտում մինչև 2030 թվականը սահմանված գլոբալ թիրախների իրականացման արագացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը