Ներքին 40 րոպե առաջ - 20:14 21-11-2026

Շուրջ 1.5 մլն դրամի վնաս՝ «Գրանդ Քենդի»-ին․ ոստիկանությունը փնտրում է ընկերության 46-ամյա պատասխանատուին․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Նոյեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 41-ամյա Էլիզա Ղ․-ն և հայտնել, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ժիրայր Բ․-ն 2024 թվականից մինչև 2026 թվականի հուլիս ամիսն իրեն հատկացված պաղպաղակի սառնարանները չի տրամադրել տնտեսվարողներին, ինչպես նաև տնտեսվարողներից վերցված սառնարանները չի վերադարձրել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով մոտ 1 մլն 440 հազար 492 դրամի գույքային վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ժիրայր Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Էլիզա Ղ․-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, իսկ Ժիրայր Բ․-ն՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր