Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում պատերազմի Եվրոպայի հետ՝ այդ թեմայով բոլոր հայտարարությունները անվանելով անհեթեթություն։
«Բոլորը հասկանում են, որ մենք պատերազմ չենք փնտրում Եվրոպայի հետ։ Ի՜նչ անհեթեթություն է», – լրագրողներին ասել է նա։
Նա հավելել է.
«Ամերիկացիները կոչ են անում բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ, բայց մենք չենք փչացրել հարաբերությունները նրանց հետ»։