Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:35 17-11-2026

Ինձ առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սուտ է․ Ավետիք Չալաբյան

Այս պահին ընթանում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Դատարանում Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը «ծայրից ծայր սուտ է» և բացարձակապես մտացածին։

Նրա խոսքով՝ մեղադրանքում իրականությանը համապատասխանում է միայն 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հանդիպման փաստը։ Ընդ որում, ինչպես նշել է Չալաբյանը, նախկինում սխալմամբ պնդվել է, թե հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանում։

Չալաբյանի պնդմամբ՝ հանդիպման փաստից բացի, մեղադրանքի մյուս բոլոր դրույթները որևէ իրական հիմք չունեն։ Նա ընդգծել է, որ իրենք մտադիր են դա ապացուցել դատական քննության ընթացքում։