Ուղիղ եթեր
Արտաքին 28 րոպե առաջ - 09:40 17-11-2026

Բացահայտվել է ԱՄՆ-ում օդային երթևեկության խափանման հնարավոր պատճառը

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության համակարգերը չեն ենթարկվել հաքերային հարձակման ուրբաթ օրը՝ ազգային ավիափոխադրումների զանգվածային խափանման օրը, ըստ ԱՄՆ բոլոր հետախուզական գործակալությունների եզրակացության, հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ բոլոր հետախուզական գործակալությունները հանդիպում ունեցան ուրբաթ երեկոյան։ Նրանցից ոչ մեկը մեր համակարգի խախտում չի հայտնաբերել։ Այսպիսով, ենթադրում եմ, որ դա կամ ցանցի խնդիր էր, կամ ռաութերի, կամ դրա տեղադրման խնդիր», – ասել է նա Fox News-ին։

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FCA) ավելի քան չորս ժամով չեղյալ էր հայտարարել բոլոր չվերթները ամբողջ երկրում՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանման պատճառով։

Ամենից շատ դիտված