Սպորտ 7 րոպե առաջ - 21:21 16-11-2026

Արթուր Բազեյանը Բուդապեշտում մասնակցել է «Եվրոպան ընդդեմ Պանամերիկանայի» բռնցքամարտի երեկոյին

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպան ընդդեմ Պանամերիկանայի բռնցքամարտի երեկոյին:

2025 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2022թ. Եվրոպայի փոխչեմպիոնը մենամարտել է կուբացի Ռիկարդո Կուելոմատեի հետ ու պարտություն կրել:

Դիմակայությունում Եվրոպայի հավաքականը հաղթանակի է հասել 12։6 հաշվով: Արթուր Բազեյանը WORLD BOXING-ի կողմից էր անվանական հրավեր ստացել հեղինակավոր մրցաշարին մասնակցելու համար: