Ուղիղ եթեր
Արտաքին 4 ժամ առաջ - 08:53 16-11-2026

Ռուսաստանի Լիբերթար կուսակցությունը ինքնալուծարվել է հետապնդումների պատճառով

Ռուսաստանի Լիբերթար կուսակցությունը Սերգեյ Կարնավսկու գլխավորությամբ, որոշել է ինքնալուծարվել: Կիրակի՝ նոյեմբերի 15-ին կուսակցության համագումարում պատվիրակների մեծամասնությունը կողմ է քվեարկել, հայտնում են կուսակցության սոցիալական ցանցերի էջերը:

Կուսակցության ինքնալուծարման որոշումը կապված է Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից լիբերթարներին նախկինում շնորհված «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի հետ։ «Մենք այս որոշումը կայացրինք ծանր սրտով, բայց այն գիտակցությամբ, որ պետք է ապահովենք մեր անդամների և կողմնակիցների անվտանգությունը։ Ցավոք, կուսակցության գոյությունն իր ներկայիս տեսքով դժվար է համատեղել նման անվտանգության ապահովման հետ»,- ասել է կուսակցության նախագահ Սերգեյ Կարնավսկին։

Ռուսաստանում ուժեղացել են այս կուսակցության անդամների հետապնդումները, ինչը շատ լիբերթարների դրդել է փախչել երկրից: 2026 թվականի հուլիսի 17-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության Լիբերթար կուսակցությունը որակել է որպես «օտարերկրյա գործակալ»:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը