Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 12:56 16-11-2026

Աննա Վարդապետյանը Արգենտինայում հանդիպել է Բուենոս Այրեսի գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 15-ին հանդիպել է Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Մարտին Լոպես Սավալետայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության զարգացումներին։

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներգրավվածությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի աշխատանքներում, ինչպես նաև Eurojust-ի և Եվրոպական դատախազության (EPPO) հետ մեկնարկած համագործակցությունը։

ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության կարևոր ուղղություններին, դրանցից առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև միջազգային համագործակցության միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի գույքի հայտնաբերման և վերադարձի արդյունավետության բարձրացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են դատախազների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և փորձի փոխանակումը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը