Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։
Լսումները հրավիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նույն թեմայով «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին։ Այդ նիստում Լիլիթ Գալստյանը հայտնել էր խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին։