Ներքին 16 րոպե առաջ - 14:37 15-11-2026

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար տասնյակում է

2026 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Ռուսաստան է մուտք գործել Ուզբեկստանի ավելի քան 1,5 միլիոն քաղաքացի՝ աշխատանքային նպատակներով։

Նրանք կազմում են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիների ամենամեծ խումբը, իսկ Հայաստանը աշխատանքային միգրանտների թվով առաջատար 6 երկրների թվում է։ Այս մասին վկայում են ՏԱՍՍ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։

2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում աշխատել ցանկացող այլ օտարերկրյա քաղաքացիների թվում են եղել Հայաստանի (111 235), Ադրբեջանի (83 991), Հնդկաստանի (38 816), Թուրքմենստանի (19 038) և Թուրքիայի (12 873) քաղաքացիները։