«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի և «Պրոմ գրուպ» ՍՊԸ-ի գրագրությունից տեղեկանում ենք, որ մարզահամերգային համալիրը, իր իսկ բառերի համաձայն, «կրելու է ահռելի ֆինանսական կորուստներ» իրեն ավելի վաղ տրամադրված բյուջետային 1 միլիարդ 343.7 միլիոն դրամ վարկի մեծագույն մասը ըստ էության փոշիացնելու եղանակով։
Գրությունից հայտնի դարձած այս ենթակառուցվածքային կոլապսի մասին Նիկոլ Փաշինյանը կամ իր մերձավորները իհարկե չեն պատմում իրենց եթերներում։
Հարցն այն է, որ հերթական կառույցը, որը հայտնվել է ՔՊ֊ականների տնօրինման ներքո, ֆինանսական վիթխարի վնաս ստանալու եզրին է։ Ձախողված պայմանագրի արժեքը կազմել է 469.8 միլիոն դրամ։
Այժմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ֊ն, միակողմանի լուծելով սույն պայմանագիրը, փորձելու է «Արմսվիսբանկի» միջոցով կատարող կազմակերպությունից գանձել մոտ 100 միլիոն դրամ գումար` տույժերի և այլ գործիքների միջոցով։