Արտաքին 43 րոպե առաջ - 12:42 14-10-2026

Թրամփի նոր մամուլի քարտուղարը հայտնվել է ծաղրի կենտրոնում․ «Հետհաշվարկը սկսված է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղար Քեթի Զախարիան Սպիտակ տանը իր առաջին ճեպազրույցից հետո հայտնվել է քննադատության և ծաղրի կենտրոնում։

Ինչպես գրում է Daily Mail-ը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա մի քանի անհարմար վրիպակ է թույլ տվել։

41-ամյա Զախարիան, խոսելով ընտանիքի մասին, պատահմամբ ամուսնուն անվանել է «իմ նախագահը», ապա անմիջապես ուղղել իրեն։ Նա դժվարացել է նաև պատասխանել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ պետք է ճշտի տեղեկությունը։

Ընդամենը 14 րոպե տևած ճեպազրույցի ընթացքում մամուլի քարտուղարը պատասխանել է երեք լրատվամիջոցի հարցերի, ապա ավարտել հանդիպումը։

Թրամփը դրական է գնահատել նրա առաջին ելույթը, սակայն Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչին ավելի կտրուկ է արձագանքել՝ հայտարարելով. «Հետհաշվարկը սկսված է»։