Սպորտ 42 րոպե առաջ - 10:05 14-10-2026

Գասպար Տերտերյանը Մ-23 տարեկանների ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ

ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում ընթացող Մ-23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակչում մեր ըմբիշը մրցեց ղազախ Յուսուֆ Աշրապովի հետ։

Դրամատիկ գոտեմարտում Գասպարը պարտվեց 3-4 հաշվով