Եվրոպական միության երկրներ ուղևորությունները կարող են վտանգավոր լինել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես Պեսկովը մեկնաբանել է տելեգրամյան «Ռիբար» ալիքի հեղինակ Միխայիլ Զվինչուկի ձերբակալությունը Չեռնոգորիայում։
«Եվրոպական երկրներ այցելելը Ռուսաստանի քաղաքացիների համար ներկայումս վտանգավոր է։ Սա կարելի է ասել լիակատար վստահությամբ և ամբողջ պատասխանատվությամբ»,- հավելել է նա։
Պեսկովը պատժամիջոցների տակ գտնվող հանրային գործիչներին կոչ է արել «համաչափելու իրենց գործողությունները»։
«Այո՛, մենք այս պատժամիջոցները միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական ենք համարում։ Բայց հենց եվրոպական երկրներում և ԵՄ տարածքում պատժամիջոցների խախտումը քրեական հանցագործություն է»,- ճշտել է նա։