Ուղիղ եթեր
Ներքին Միտք Խոսք 31 րոպե առաջ - 16:01 06-10-2026

Մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու պարտվում․ Հայկ Մամիջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրվա մղուժ ասում են՝ «մոտիվցիա» բառի հայերեն տարբերակն է։

Կարդում ես լրահոսը՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել է հերթական (արդեն չեմ հիշում թվով որերորդ՝ 8-րդ կամ 9-րդ) շինծու քրեական գործը։ Այս անգամ, հավանաբար, Հայաստանի տարածք ներթափանցած և հայ օջախի վրա հարձակված ադրբեջանցուց ուշադրություն շեղելու համար:

Նայում ես ԱԺ նիստը՝ մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու, հիմնականում, պարտվում:

Բացում ես տելեգրամը՝ այնտեղի ֆաունայի ներկայացուցիչները ԱԲ-ով անտաղանդ սարքած նկարներով պայքարում են մեր դեմ՝ իրենց նիկոլական լինելու փաստերին ու իրական լուսանկերներին «հակահարված» տալով:

Կհարցնեք, թե սրա ի՞նչն է մոտիվացնող. եթե վատ մարդիկ մեր դեմ պայքարում են, ուրեմն մենք ամենինչ ճիշտ ենք անում։

Հա, մեկ էլ որոշ քպ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք»։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը