Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 14:10 05-10-2026

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախnտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի գործունեության երեք հասցեներում (ք. Երևան Կոմիտասի պողոտա 60/2, Ռուբինյանց փողոց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1) ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքն իրականացվել է առանց օրենքով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթերի:

Ք․ Երևան, Ռուբինյանց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1 հասցեներում՝ բաց եղանակով՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև