Ուղիղ եթեր
Արտաքին 43 րոպե առաջ - 11:40 05-10-2026

ԱՄՆ-ը հետևում է Ռուսաստանում ժանտախտի հնարավոր դեպքի և կարանտինային միջոցառումների մասին տեղեկություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղյակ է Ռուսաստանում ժանտախտի ենթադրյալ դեպքի և դրա հետ կապված կարանտինային միջոցառումների մասին տեղեկություններին և գնահատում է իրավիճակի հնարավոր զարգացումները։ Այս մասին Axios-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Սպիտակ տունը պաշտոնական մեկնաբանություն չի տվել՝ հարցերն ուղղելով Պետդեպարտամենտին, որը չի պատասխանել հարցմանը։

Ռուսական իշխանությունների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ին Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակցուհին հոսպիտալացվել է ծանր թոքաբորբի ախտանիշներով և մահացել հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ ԶԼՄ-ները գրել են, որ մահվան պատճառը կարող էր լինել թոքային ժանտախտը, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Դեպքի առաջացման վերաբերյալ շրջանառվել են երկու վարկածներ․ ըստ մեկի՝ 27-ամյա կինը աշխատանքային գործուղման էր մեկնել Բուրյաթիա, որտեղ՝ Մոնղոլիայի սահմանին, ժանտախտի օջախ էր արձանագրվել, իսկ մյուսի համաձայն՝ նա լաբորատորիայում կոտրել էր վտանգավոր բակտերիայով փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հերքել է լաբորատորիայում արտակարգ պատահարի մասին վարկածը։

Շելեխովի հիվանդանոցը, որտեղ մահացել էր կինը, կարանտինի պատճառով փակվել է։ Մահացածի հետ շփված 189 մարդ հայտնաբերվել և հոսպիտալացվել է։

Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հոկտեմբերի 2-ին հայտնել էր, որ հոսպիտալացվածների մոտ հիվանդության նշաններ չկան, իսկ լաբորատոր հետազոտությունների արդյունքները բացասական են։

Ժանտախտը Yersinia pestis բակտերիայով հարուցվող վարակիչ հիվանդություն է։ Թոքային ձևը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ շնչառական ուղիներով։ Ռուսաստանում ժանտախտի վերջին գրանցված դեպքը եղել է 2016 թվականին՝ Ալթայում․ վարակվել էր 10-ամյա տղա, որը մորթազերծել էր մկնասկյուռի դիակը։ Նա ժամանակին բուժօգնություն էր ստացել և ապաքինվել։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին