Ներքին 50 րոպե առաջ - 09:27 05-10-2026

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։

Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է։ Վերջին տարիներին կրթական համակարգում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի որակյալ, ժամանակակից և աշակերտակենտրոն կրթական միջավայր։ Այս փոփոխությունների իրական ուժը դուք եք՝ ամեն օր դասարան մտնող, գիտելիք փոխանցող, մտածողություն ձևավորող և երեխաների հետաքրքրասիրությունը խթանող ուսուցիչները։ Ձեր աշխատանքն է այն փոփոխությունը, որը կրթական ծրագրերից ու փաստաթղթերից տեղափոխվում է դասարան և դառնում իրականություն։

Այսօր աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում։ Մեզ անհրաժեշտ է կրթություն, որը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածող, ինքնուրույն, հմտություններով զինված և փոփոխություններին պատրաստ մարդ։

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ։

Մենք նաև հանձնառու ենք ստեղծելու և զարգացնելու սոցիալական ապահովության այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն ուսուցչի սոցիալական պաշտպանվածությունը և հնարավորություն կտան նրան ավելի վստահ, արժանապատիվ ու արդյունավետ աշխատել։

Այս ճանապարհը պահանջում է ժամանակ, հետևողականություն և միասնական ջանք, բայց մեր նպատակը հստակ է՝ ունենալ կրթական համակարգ, որտեղ ուսուցիչը գնահատված է, աշակերտն իր հնարավորությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն ունի, իսկ դպրոցը երկրի զարգացման կարևորագույն հենարանն է։

Թող յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր աշակերտ և յուրաքանչյուր հաջողություն ձեզ հիշեցնի, թե որքան կարևոր է ձեր կատարած աշխատանքը։

Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ»։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի