Ավելին 59 րոպե առաջ - 14:28 04-10-2026

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Ժամանակի ընթացքում փոխվում են սպառողների սովորությունները, հետաքրքրություններն ու թրենդները, և դրանց հետ միասին վերափոխվում է նաև առցանց առևտրի շուկան։ Ավելի ու ավելի շատ հայաստանյան ձեռնարկատերեր են զարգացնում իրենց ներկայությունը համացանցում, ընդլայնում տեսականին և կողմնորոշվում գնորդների փոփոխվող պահանջարկին համապատասխան։​

​​Wildberries-ի 2026 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալները ցույց են տալիս, թե որ ապրանքային կատեգորիաներն ու առանձին ապրանքատեսակներն են Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել առավել նկատելի աճ։ ​​Այս ընթացքում հարթակում հայաստանյան վաճառողների թիվն աճել է 60%-ով, իսկ հայկական վաճառողների ապրանքների տեսականին ընդլայնվել է 28%-ով։​

​​Ո՞ր կատեգորիաներն ու ապրանքներն են աճում ամենաարագը​

​​Վաճառքների առավել նկատելի աճ գրանցվել է մի շարք կատեգորիաներում։ Աճի տեմպերով առաջատարն են դարձել սննդամթերքը․ կատեգորիայի ապրանքների վաճառքներն աճել են 286%-ով։ «Սպասք և պարագաներ» կատեգորիայում վաճառքներն աճել են 133%-ով, կենցաղային ապրանքներինը՝ 116%-ով, իսկ աքսեսուարներինը՝ 108%-ով։​

​​Դրական դինամիկա են ցուցադրել նաև կենցաղային քիմիան (+79%), գեղեցկության ապրանքները (+43%), ավտոաքսեսուարներն ու լրացուցիչ սարքավորումները (+43%), էլեկտրոնիկայի աքսեսուարները (+31%) և խաղալիքները (+29%)։​

​​Առանձին ապրանքատեսակների մակարդակում հատկապես նկատելի աճ է գրանցվել սպասք լվանալու միջոցների նկատմամբ։ Արագ աճող այլ ապրանքների թվում են մաքրման միջոցները, պայուսակները, լուծվող և հատիկավոր սուրճը, սպունգները, ավտոմեքենայի խնամքի միջոցները, քսուքներն ու բանալիների կախազարդերը։​

​​Այսպիսով, նկատելի աճ արձանագրվում է ինչպես ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքների, այնպես էլ տան, անձնական սպառման, ավտոմեքենաների և տեխնիկայի հետ կապված կատեգորիաներում։​

​​Միևնույն ժամանակ, առանձին ապրանքատեսակների աճի բարձր տեմպերը կարող են պայմանավորված լինել վաճառքների համեմատաբար փոքր նախնական ծավալով։ Այդ պատճառով նոր ուղղություններ ընտրելիս վաճառողներին կարևոր է հաշվի առնել ոչ միայն տոկոսային աճը, այլև պահանջարկի փաստացի ծավալը, սեզոնայնությունն ու վաճառքների կայունությունը։​

​​Wildberries-ի թիմի խորհուրդը​

​​«Այսօր հայաստանյան ձեռնարկատերերի համար կարևոր է կողմնորոշվել ոչ միայն արդեն ձևավորված պահանջարկով, այլև դրա դինամիկայով։ Ես խորհուրդ կտայի պարբերաբար վերլուծել այն կատեգորիաները, որոնց նկատմամբ գնորդների հետաքրքրությունն աճում է, նոր ապրանքատեսակները փոքր խմբաքանակներով փորձարկել և վաճառքների փաստացի արդյունքների հիման վրա աստիճանաբար ընդլայնել տեսականին։​

​​Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել սեզոնայնությունը, գնային սեգմենտը և հարթակում ապրանքի ներկայացման որակը։ Այս մոտեցումն օգնում է ձևավորել տեսականի՝ հաշվի առնելով իրական պահանջարկը, և ավելի արդյունավետ գտնել հետագա զարգացման ուղղությունները»​​, նշում է Wildberries-ի՝ Հայաստանում վաճառքի բաժնի ղեկավար Մարտա Մոսիյանը։​

​​Վաճառողների թվի աճն ու տեսականու ընդլայնումը վկայում են այն մասին, որ առցանց առևտուրը շարունակում է զարգանալ որպես վաճառքի ալիք հայկական բիզնեսի համար։ Ձեռնարկատերերի համար սա հնարավորություն է տալիս փորձարկել ապրանքային նոր ուղղություններ, վերլուծել գնորդների պահանջարկը և աստիճանաբար մասշտաբավորել հաջողված ապրանքատեսակների վաճառքները։​