Ուղիղ եթեր
Արտաքին 49 րոպե առաջ - 20:54 02-10-2026

«FlyDubai»-ի օդանավում հարձակման մեջ կասկածվողին կհարցաքննեն իսրայելցի պաշտոնյաները. ԶԼՄ

Հնարավոր է` Իսրայելի ներկայացուցիչները մասնակցեն «FlyDubai»-ի ինքնաթիռում օդաչուի վրա հարձակվելու մեջ կասկածվող մյուս օդաչուի հարցաքննությանը։

Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով հետաքննության ընթացքին տեղյակ աղբյուրին։

«Ակնկալվում է, որ իսրայելցի պաշտոնյաները կհարցաքննեն երկրորդ օդաչուին, որը ենթադրաբար փորձել է կործանել առևտրային մարդատար ինքնաթիռը»,- ասված է նյութում։

Գործակալության զրուցակիցը՝ Իսրայելի կառավարության պաշտոնյան, չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։