Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 57 րոպե առաջ - 12:27 30-09-2026

Դատավորի քննությունից զանգվածաբար կտրվում են. տիրադավների խրախճանքը. Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Վեհափառին ուրացած սրբազանները մասնավոր զրույցներում գլուխ են գովում, թե շուտով բոլոր հոգեւորականները իրենց դուռն են գալու:

«Շատ-շատ մինչեւ տարեվերջ, ուրիշ ձեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու»,-ասում են տիրադավները, որոնք մինչեւ վերջերս Վեհափառ բառ ասելուց անգամ կարկամում էին»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորների համար արտասահմանյան գործուղումները կարծես դարձել են խորհրդարանական առօրյայի անբաժանելի մասը։ Այս անգամ հերթը ԱՄՆ-ինն է․ ԱԺ-ից հինգ պատգամավոր մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում իրականացվող «Բաց աշխարհ» (Open World) ծրագրին։

Իշխանական ՔՊ-ից ԱՄՆ են մեկնել՝ Թագուհի Ղազարյանը, Նոնա Հովհաննիսյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Միքայել Խաչատրյանը։

Ընդդիմությունից՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Open World-ը 10-օրյա մասնագիտական փոխանակման ծրագիր է, որի ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունները ծանոթանում են ԱՄՆ կառավարման և օրենսդրական համակարգերին։ Ծրագիրը սկսվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակիցները հանդիպումներ են ունենում Կոնգրեսի անդամների և նրանց աշխատակազմերի հետ, իսկ այնուհետև այցելում են ԱՄՆ տարբեր համայնքներ՝ հանդիպելով իրենց ոլորտի ամերիկյան գործընկերներին։

Այսինքն՝ ծրագրի գաղափարը ոչ թե պարզապես «գնալ-տեսնել-վերադառնալն» է, այլ ամերիկյան կառավարման փորձը տեղում ուսումնասիրելը։ Բայց թե ինչ կարող են անել ԱՄՆ գործուղված հայրենի պատգամավորները, դեռ անհասկանալի է։
--

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում սահմանված նվազագույն անցողիկ շեմն անցնել։

Դատական դեպարտամենտից թերթին հայտնեցին, որ վերջին անգամ հունիսի 23-ին է անցկացվել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր փուլ, որին մասնակցել է 32 անձ, որոնցից 30-ը չի հաղթահարել սահմանված նվազագույն անցողիկ միավորը։

Այդ գրավոր քննության հաջորդ՝ որակավորման ստուգման հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել առաջիկայում, որին, փաստորեն, միայն 2 անձ է մասնակցելու։
--

Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը Ֆաթիմա Զահրա Մանսուրիին նշանակել է կառավարության ղեկավար։ Որոշումը կայացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց, որոնցում Ֆաթիմա Մանսուրիի առաջնորդած «Իսկականություն և արդիականացում» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը։ Այսպիսով՝ Մարոկկոյի պատմության մեջ առաջին անգամ կառավարության ղեկավարը կին է լինելու։ Գրում է Euronews-ը։

Թագավորական պալատը հայտնել է, որ Ֆաթիմա Մանսուրին պաշտոնապես նշանակվել է վարչապետ։ Նրան հանձնարարվել է ձևավորել նոր կաբինետ։
--

«Իրավունք» թերթը գրում է. «Անձամբ եք պատասխան տալու Ձեր առաջարկած թեկնածուի չընտրվելու դեպքում»,- ասում են՝ ՏԻՄ ընտրություններին երաշխավորած թեկնածուների մասով այսպես է հաթաթա տվել Նիկոլ Փաշինյանը մարզպետներին եւ մարզային ՔՊ պատասխանատուներին, ովքեր վստահեցրել են. «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք»։

--

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։

Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։ Առաջ իմաստուններին հասկանալու եւ կյանքի իմաստն ըմբռնելու համար էին սովորում, հիմա՝ լավ ապրելու։ Իջեւանի դպրոցներում եւս փաշինյանական լոզունգն է փակցված։

Թերթը Տավուշի մարզպետին հարցում էր արել․ «Ո՞ւմ հրահանգով, որ օրենքի որ դրույթով է Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների պատերին փակցվել «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը»։ Թերթին պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների պատերին «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը փակցվում է նոր կառուցված եւ վերանորոգված դպրոցներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ»»։
--

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի Սպիտակ տանը հանդիպել է արհեստական բանականության (ԱԲ) խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ Google-ի, Anthropic-ի, Meta-ի, OpenAI-ի, Nvidia-ի և Էլոն Մասկի xAI-ի ղեկավարների հետ, որն այս տարվա սկզբին միավորվել էր իր մյուս տիեզերական ընկերության՝ SpaceX-ի հետ։ Հանդիպումից հետո ստորագրվել է համաձայնագիր՝ ԱԲ-ի զարգացման վերահսկողությունը ուժեղացնելու վերաբերյալ։ Թրամփը փաստաթուղթը հրապարակել է իր Truth Social սոցիալական ցանցում։ Գրում է DW-ն։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, յուրաքանչյուր ընկերություն պարտավոր կլինի ստեղծել «հզոր ներքին մեխանիզմներ»՝ իրենց արհեստական բանականության մոդելների հնարավորությունները և դրանց համապատասխանությունը անվտանգության չափանիշներին վերահսկելու համար՝ ուսուցման և ներդրման փուլերում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, կենսաբանական և քիմիական անվտանգությունը: Պետք է լուծվեն բացահայտված ռիսկերն ու խնդիրները: ՏՏ ընկերություններից նաև ակնկալվում է համագործակցել անկախ աուդիտորների հետ և պարբերաբար մասնակցել արհեստական բանականության համակարգերի անվտանգության բարելավման չափանիշների և մեթոդների մշակմանը նվիրված համատեղ հանդիպումներին:
--

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը