Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։