Գագիկ Ծառուկյանի բիզնես-կայսրության մի շարք տնօրեններ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնցից գլխավորը և հեղափոխությունից հետո բոլորից շատ տուժվածը «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանն է։ Մյուս` «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ի տնօրեն Ջուլիետա Մարգարյանը ևս ոչ վաղ անցյալում ՊԵԿ-ի հիմնասյուներից է եղել` Վերահսկողության վարչության պետ, բազմաթիվ հարկային օրենսդրական կարգավորումների համահեղինակ։
Եվ այս հմուտ մասնագետների առկայության ներքո մեկը մյուսի հետևից ձեռնարկությունների խլումը առաջացնում է տարակուսանք առ այն, թե ինչո՞ւ ձայն չի հանում տնտեսագետների հանրությունը, ինչո՞ւ դիցուք «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ի տնօրենը, ում վստահված է եղել փաստորեն հսկա գործարան, բավարարվում է ֆեյսբուքյան տիրույթում 1 րոպեանոց ինչ-որ անհասկանալի կցկտուր խոսքով։
Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը չէր իր գործարանների հաշվապահը։