Պետդումայի վերջին ընտրություններում «Եդինյա Ռոսիա» կուսակցության արդյունքը կկազմեր մոտավորապես 34 տոկոս՝ 1.7 անգամ պակաս պաշտոնապես հայտարարված 57.8 տոկոսից։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, հայտնել է
«Նովայա գազետա Եվրոպա»-ն, որը հաշվարկներ է իրականացրել մաթեմատիկոս Սերգեյ Շպիլկինի մեթոդով, որը թույլ է տալիս հայտնաբերել քվեաթերթիկների լցոնումը։ Գրում է
DW-ն։
Մեթոդը հիմնված է առանձին ընտրատեղամասերում մասնակցության և կուսակցությունների արդյունքների համեմատության վրա: Ինչպես բացատրում է հրապարակումը, նշանակալի վիճակագրական անոմալիաներ չունեցող ընտրատեղամասերը գրաֆիկի վրա կազմում են համեմատաբար հարթ «միջուկ», մինչդեռ երբ մեկ կուսակցության օգտին քվեարկած ձայների թիվը միաժամանակ աճում է մասնակցության հետ, ի հայտ է գալիս բնորոշ «գիսաստղի պոչ»:

«Այս տարի ազնիվ ընտրատեղամասերի միջուկը կազմում է «Եդինյա Ռոսիա»-ի օգտին քվեարկածների 34%-ը. Գրաֆիկը ցույց է տալիս, որ արդյունքների բաշխումը և մասնակցությունը կազմում են հարթ ամպ», - գրում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն։