Փաշինյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
«Հարգելի պարոն Խանդիկյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ։
Տասնամյակներ շարունակ Ձեր ստեղծագործական գործունեությունը կապել եք թատրոնի հետ՝ որպես դերասան, բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար՝ մեծ ներդրում ունենալով հայ թատերարվեստի զարգացման գործում։
Ձեր ստեղծագործական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնացել են Ձեր գործունեությանը բնորոշ յուրահատուկ ճաշակով:
«Ռոմեո Ջուլիետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Մակբեթ»,«Փարիզյան դատավճիռ», «Անվերջ վերադարձ» , «Հուլիոս Կեսար» և Ձեր մյուս բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը:
Հարգելի պարոն Խանդիկյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ»,- նշել է նա: