Մամուլ 1 ամիս առաջ - 08:38 18-09-2026

Ո՞վ է ստում․ Ավինյա՞նը, թե՞ Փաշինյանը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետին եւ, ըստ Տիգրան Ավինյանի, խոսել են քաղաքի կարեւոր ծրագրերից։ Հենց Ավինյանի կողմից հրապարակված տեսանյութում Մանսուրյանը հարց է ուղղում, թե Աջափնյակի մետրոյի հարցը կա՞ օրակարգում։ Ավինյանն էլ կատակում է․ «Ինձ թվում է՝ մյուս տարի բուն շինարարությունը կսկսենք։ Բացի ինձանից, ինձ թվում է՝ էլ ոչ մեկը չի հավատում, որ դա անելու ենք, բայց անելու ենք»։

Հետաքրքիր է՝ Տիգրան Ավինյանը չի լսո՞ւմ ինչ է խոսում իր քաղաքական առաջնորդ ու սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ուղղակի ստում է 87-ամյա կոմպոզիտորին։ Բա որ բացի իրենից ոչ ոք չի հավատում, որ մետրոն կառուցվելու է, ինչո՞ւ է Փաշինյանը բիշքեկյան այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել, որ Ռուսաստանի հետ քննարկում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետեւ իրենք այստեղ մեծ փորձ ունեն, եւ ուրախ կլինեն, որ այդ հարցում իրենց աջակցեն։

«Եվ մենակ «Աջափնյակ» կայարանի մասին չէ խոսքը։ «Աջափնյակ»-ը Երեւանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության։ Այդ մի կայարանը բարեհաջող կկառուցենք, կավարտենք, դրանից հետո կկառուցենք նաեւ երկրորդը, երրորդը... Այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղն Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա եւ կպնի «Չարբախ» կայարանին, եւ մենք մետրոյի շրջանաձեւ երթեւեկություն ունենանք»,- ասել է Փաշինյանը։

Փաստորեն, ինչ է ստացվում․ Փաշինյանը ստե՞լ է ե՛ւ լրագրողներին, ե՛ւ Վ․ Պուտինին ու չի հավատում իր ասածին, թե՞ Ավինյանը հատուկ է ստվերում յուր քաղաքական առաջնորդին, ինչպես նաեւ Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում։ Լավ, Ռուսաստանին ստվերելն օրվա իշխանության համար թրենդային է դարձել, բա Նիկոլ Փաշինյանին Ավինյանն ինչո՞ւ այս հարցում հեչ արեց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը